Բավ է պառակտվել
16-01-2016 10:52

Պեկինում բացվել է Համաշխարհային բանկի չինական այլընտրանքը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը պաշտոնապես հայտարարել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ) աշխատանքների մեկնարկի մասին:  «Բանկն այսօրվանից սկսել է աշխատել: Դրա ստեղծումը հնարավորություն կտա կատարելագործել ենթակառուցվածքների շինարարությունը Ասիայում, տարածաշրջանում կնպաստի տնտեսական ինտեգրացիային»,- բացման արարողության ժամանակ ասել է նա: Սի Ծինփինի խոսքով, Չինաստանը 50 միլիոն դոլար է հատկացրել հատուկ ֆոնդի ստեղծմանը՝ ասիական թույլ զարգացած երկրներում նախագծերի իրականացման համար: Նա նաև հույս է հայտնել, որ մասնակից երկրները կակտիվացնեն իրենց ներդրումները նոր տնտեսական կառույցում: Բանկը համարվում է Համաշխարհային բանկի պոտենցիալ մրցակից: Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի ստեղծման գաղափարը պատկանում է Չինաստանին: Վրջինս ստացել է ձայների 26,06 տոկոսը, Հնդկաստանը՝ 7,5 տոկոսը, Ռուսաստանը՝ 5,92 տոկոսը: Կառույցին անդամակցում է 57 պետություն, այդ թվում Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան, որոնց մուտքն այդ կառույց առաջացրել է Վաշինգտոնի բացասական արձագանքը: Բանկի բացման արարողությունը կայացել է Պեկինում: Միաժամանակ 57 պետության պատվիրակությունների ղեկավարները սեղմել են կոճակները՝ տալով բանկի աշխատանքի մեկնարկը: