Բավ է պառակտվել
02-11-2015 10:34

Թուրքիայի խորհրդարանում 3 հայ պատգամավոր կլինի

Թուրքիայում երեկ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում երեք տարբեր կուսակցությունների ներկայացուցիչ հայեր պատգամավորներ են դարձել: 
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավոր է դարձել Մարգար Եսայանը, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից՝ Սելինա Դողանը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունից՝ Կարո Փայլանը։ 
Հայ համայնքի այս երեք ներկայացուցիչներն ընտրվել էին նաև հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում։ Այդ ընտրության արդյունքում, սակայն, ոչ մի քաղաքական ուժ չէր ստացել ձայների մեծամասնությունը, իսկ կոալիցիա կազմել չէր հաջողվել։ 
Հենց այդ պատճառով էլ Թուրքիայում երեկ արտահերթ խորհրդարանական ընտրություն էր տեղի ունեցել, որի ընթացքում հաղթել է իշխող կուսակցությունը: