Բավ է պառակտվել
18-03-2015 12:25

ԼՂՀ ԱԺ ընտրություններին առաջադրվել է 3 կուսակցություն, 19 պատգամավոր

ԼՂՀ-ում մայիսի 3-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին  մասնակցելու համար ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել 3 կուսակցություններ`  «Կոմունիստական» ու «Շարժում-88» կուսակցությունները` ընտրական ցուցակներում 14-ական, «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունը`35 թեկնածուների ընդգրկմամբ: Այս մասին տեղեկանում  ենք  ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Նրանց փոխանցմամբ՝ ԼՂՀ տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տրամադրած նախնական տեղեկությունների համաձայն` հանրապետության 11 ընտրատարածքներից 9-ում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են 19 քաղաքացիներ, ընդ որում` նրանցից  5-ը ինքնաառաջադրման ձեւով: 2-ական թեկնածուներ առաջադրել են Ազատ Հայրենիք եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունները, 3-ը` Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, 7-ը «Շարժում-88» կուսակցությունը: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված քաղաքացիներից 10-ն անկուսակցական են: