07-06-2017 12:05

Կրակոցներ իրանական խորհրդարանում. կան վիրավորներ

 

Նվազագույնը երկու մարդ է տուժել Իրանի խորհրդարանում արձակված կրակոցների արդյունքում:
Այս մասին հայտնում է «Tasnim» գործակալությունն իր Twitter-յան էջում:
Խորհրդարանի շենքում փոխհրաձգությունը շարունակվում է, մի քանի մարդ պատանդ են վերցվել:
«ISNA»-ի տվյալներով, չորս հարձակվողները արգելափակված են: Գործակալութունը հայտնում է, որ չորս զինված անձինք, որոնց ինքնությունները դեռ չեն պարզվել, տեղական ժամանակով ժամը 10:30-ին ներխուժել են խորհրդարան և անկանոն կրակ են բացել անվտանգության ծառայողների վրա:
Ներկա պահին զինված անձինք փակված են խորհրդարանի դիվանատանը, նրանց ձերբակալման ուղղությամբ աշխատանք է տարվում: