Բավ է պառակտվել
14-11-2015 08:26

Փարիզում սկսվել են ահաբեկիչների որոնումները, որոնք ենթադրաբար, ազատության մեջ են

Փարիզում,  ոստիկանությունը սկսել է երեկ երեկոյան ահաբեկչական հարձակումների մասնակից հանղագործների որոնումը:  Ըստ նրանց, ահաբեկիչները կարող են դեռ թաքնված լինել քաղաքում. Ըստ իշխանությունների հաստատման, յոթ ահաբեկիչներ մահացած են: Ըստ վերջին զեկույցների նրանցից չորսը համերգային դահլիճում սպանվել են ոստիկանության  կողմից: Եվս երեքը սպանվել են  մարզադաշտի մոտակայքում: Այսպիսով, երեքից առնվազն երկուսը  մահապարտներ էին: Փարիզում, ուրբաթ երեկոյան, յոթ ահաբեկչական դրվագներ են տեղի ունեցել. չորս անգամ մարդկանց ուղղությամբ կրակահերթ է բացվել Բատակլան համերգասրահում. նաև պատանդներ են վեցվել, Stade de France մարզադաշտում, երեք պայթյուն է որոտացել: Վերջին տվյալների համաձայն 153 մարդ է զոհվել, կան շատ վիրավորներ:  Երկրի ողջ տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն  ներդրվել է սահմանային ստուգումների ռեժիմ, անվտանգության ապահովնան նպատակով , մոբիլիզացվել են 1.5. հազար զինվորականներ: Նոյեմբերի 14-ին հայտարարվել էր  մայրաքաղաքում ենթադրյալ հանցագործներից մեկի ձերբակալման մասին, ով հայտարարել էր որ ներգրավված է Ռուսաստանի կողմից արգելված «իսլամական պետություն» խմբավորման մեջ: Ըստ ԶԼՄ-ների, Փարիզի հարձակումները կապված են ահաբեկչական Մուհամեդ Էմվազիի  վրա հարձակման հետ, որը հայտնի է որպես Ջոն Ջիհադի: