Բավ է պառակտվել
11-04-2015 10:16

Պանամայում կայացավ ԱՄՆ և Կուբայի առաջնորդների հանդիպումը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն միմյանց ձեռք սեղմեցին Պանամայում բացված «Ամերիկաների վեհաժողովի» ժամանակ: Վեհաժողովի բացմանը Օբաման և Կաստրոն մյուս պետությունների առաջնորդների հետ զրույց անցկացրեցին: Պաշտոնյաներից մեկի խոսքով` շփումը ոչ պաշտոնական բնույթ էր կրում, ԱՄՆ և Կուբայի առաջնորդները որևէ առանձին թեմայի շուրջ չեն խոսել: Ավելի վաղ Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ և Կուբան մոտենում են հարաբերությունների կարգավորմանը, իսկ երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները 50 տարի անց հանդիպեցին առաջին անգամ: Նախատեվում է, որ Օբաման և Կաստրոն ապրիլի 11-ին հանդիպում կունենան, որի ընթացքում կխոսեն դիվանագիտական հարաբերությունների լիարժեք վերականգնման շուրջ: 2014 թվականի ավարտին Օբաման հայտարարեց Կուբայի հետ հարաբերությունները վերականգնելու իր մտադրության մասին, որը գրեթե 50 տարի շարունակ տառապում է ամերիկյան պատժամիջոցների հետևանքով: