Բավ է պառակտվել
15-11-2013 12:40

Վանա լճում ուրանի հսկայական հանքեր են գտել

Վանա լճի հատակին գիտնականներն  50 հազար տոննա ծավալով ուրանի հանքեր են գտել, տեղեկացնում է  «Բուգյուն» լրատվական կայքը:

Վանա լճի աղտոտվածության աստիճանը որոշելու ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 50 հազար տոննա ծավալով ուրանի հանքեր, հայտնել է Ֆըրաթ համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Մեհմեդ Յամանը:  

Նշվում է,  որ ուրանի արդյունահանումն ու մշակումը Թուրքիայի տնտեսության համար կապահովի մեծ եկամուտներ: