Բավ է պառակտվել
06-10-2016 09:17

ՄԱԿ-ում նոր գլխավոր քարտուղար են ընտրել

Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերեշն ընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում:  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունեցող 5 երկրներից և ոչ մեկը նրա թեկնածությանը դեմ չի քվեարկել թվով վեցերորդ գաղտնի քվեարկության ժամանակ:

Պորտուգալիայի նախկին վարչապետի թեկնածությանն աջակցել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամ երկրներից 13-ը:

Պաշտոնական քվեարկությունը կկայանա հոկտեմբերի 6-ի առավոտյան (երևանյան ժամանակով` 04:00-ին):

Գուտերեշից բացի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում էին նաև Սլովենիայի նախկին նախագահ Դանիլո Թյուրքը, Արգենտինայի ԱԳ նախարար Սուսաննա Մալկորան, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը, ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան և ևս 5 թեկնածու:

Գործող գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր պաշտոնավարումը կավարտի 2017-ի հունվարին: