Բավ է պառակտվել
13-09-2016 09:39

Այսօր մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 71-րդ նստաշրջանը

Այսօր Միացյալ ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) մեկնարկում է Գլխավոր վեհաժողովի 71-րդ նստաշրջանը, որի նախագահ է ընտրվել ՄԱԿ-ում Ֆիջիի մշտական ներկայացուցիչ Պիտեր Թոմսոնը:
Ընդհանուր առմամբ, նստաշրջանի օրակարգում քննարկման է դրվելու 170 հարց, որոնք վերաբերում են Մերձավոր Արևելքում, Աֆղանստանում տիրող իրավիճակին, Պաղեստինին, կիպրական հիմնախնդրին, ահաբեկչության դեմ պայքարին, խաղաղապահական առաքելությունների ֆինանսավորմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և այլ ոլորտներին:
Այս տարի ՄԱԿ-ի ԳՎ-ն առանձնահատուկ ուշադրություն կդարձնի փախստականներին ու ներգաղթյալներին վերաբերող հարցերին: Հայտնի է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերի 20-ին այս թեմայի շուրջ գագաթաժողով կանցկացնի՝ կոչ անելով համաշխարհային առաջնորդներին ստանձնել փախստականներին վերաբերող մի շարք պարտավորություններ: