Բավ է պառակտվել
28-04-2016 09:36

Նյու Յորքում միմյանց հետ մրցակցող հանցավոր խմբավորումների 120 անդամ է ձերբակալվել

Նյու Յորքում ապրիլի 27-ին 120 մարդ է ձերբակալվել, որոնք անդամակցում են 2 մրցակից խմբավորումների, հայտնում է ԱՄՆ դատախազությունը:
Ձերբակալությունները տեղի են ունեցել Բրոնքսում խմբավորումների գործունեության հետաքննության արդյունքում, որը շարունակվում էր մի քանի տարի: Դրանց մասնակցել է իրավապահ մարմինների 700-1000 աշխատակից:
Ձերբակալվածների թվում են 2Fly խմբավորման 57 անդամներ, ովքեր, ըստ իշխանությունների, զբաղվել են թմրանյութերի և զենքի վաճառքով, ինչպես նաև կողոպուտներով: Բացի այդ, նրանք կասկածվում են 2 սպանության համար։
Ինչպես նաև ձերբակալվել է 63 մարդ Big Money Bosses խմբավորումից, որի մասնակիցները կասկածվում են 3 սպանությունների, այդ թվում` 2009-ին 92-ամյա կնոջ սպանության համար։