Բավ է պառակտվել
10-03-2016 09:24

Նյու Յորքում օդի ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել

Նյու Յորքում նախօրեին օդի ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվել: Օրվա կեսին օդը Մանհեթենի Կենտրոնական այգում հասել է մինչև 25 աստիճան, հայտնում է  ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայությունը: Այսպիսով, գերազանցվել է առավելագույն ջերմաստիճանը, որը գրանցվել է 2000թ. մարտի 9-ին, երբ ջերմաչափի սլաքը բարձրացել է մինչև 20.6 աստիճան: Համաձայն եղանակային կանխատեսումների, մարտի սկզբի համար անսովոր տաք եղանակը կպահպանվի ևս մի քանի օր: Նշվում է, որ հինգշաբթի կարող է ևս մեկ ջերմաստիճանային ռեկորդ սահմանվել, թեև հնարավոր է կարճատև անձրև: Տաք եղանակը հասել է Նյու Յորքի հարևան նահանգներ: Օրինակ, Բոստոնում օդի ջերմաստիճանը տաքացել է մինչև ռեկորդային 25 աստիճան, իսկ Նյուարքում եղել է ավելի քան 27 աստիճան: