Բավ է պառակտվել
12-05-2015 11:12

Նեպալում նոր 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Այս առավոտ խոշոր երկրաշարժ է տեղի ունեցել Նեպալում՝ ստիպելով երկրի մայրաքաղաք Կատմանդուի հազարավոր բնակիչների փողոց դուրս գալ: 
Նեպալում գրանցվել է 7,1 մագնիտուդ ուժգնությամբ նոր ստորգետնյա ցնցում: Այդ մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի արևելքում գտնվող Նամչե-Բազար բնակավայրից 68 կիլոմետր արևմուտք՝ Էվերեստ լեռան մոտակայքում: Ստորգետնյա ցնցումների օջախը եղել է 10 կիլոմետր խորության վրա: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանում և Աֆղանստանում: 
Հիշեցնենք, որ Նեպալում ապրիլի 25-ին տեղի էր ունեցել 7,9 ուժգնությամբ երկրաշարժ: Կարմիր խաչի տվյալներով՝ երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 8,4 հազար մարդ, ևս 17,5 հազարից ավելին վնասվածքներ է ստացել: