25-04-2015 10:55

Նեպալում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ

Այսօր Նեպալում տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7.4 մագնիտուդ։ Ականատեսներն ասել են, որ մայրաքաղաք Կատմանդուում փլվել են մի քանի շինություններ: Երկրաշարժն այնքան հզոր է եղել, որ զգացվել է նաև Հնդկաստանում։