Բավ է պառակտվել
02-05-2015 11:00

Նեպալում բացառում են երկրաշարից հետո ողջ մնացածներին հայտնաբերելու հավանականությունը

Նեպալի իշխանությունները բացառել են երկրաշարժից հետո փլատակների տակից ողջ մնացած մարդկանց գտնելու հավանականությունը: Այդ մասին հայտնեց երկրի ՆԳՆ մամուլի քարտուղար Լաքշմի Պրասադ Դհաքալը (Laxmi Prasad Dhakal): Պաշտոնյան հիշեցրեց, որ աղետի պահից անցել է մեկ շաբաթ: Գործողություններին մասնակցում են աշխարհի ավելի քան 20 երկրից ժամանած փրկարարական ջոկատներ: Փլատակների տակ ընկած մարդկանց հայտնաբերելու համար նրանք օգտագործում են վարժեցրած շներին և հատուկ սարքավորում: Սակայն ապրիլի 30-ի երեկոյից ի վեր որևէ ողջ մնացած մարդ չի հայտնաբերվել: ՆԳՆ-ի վերջին տվյալներով՝ զոհվել է 6621 մարդ, տուժել՝ 14 023 մարդ: Բացի այդ ավելի քան 100 մարդ է զոհվել հարևան Հնդկաստանում և Չինաստանում: Անհայտ կորածների թվում է շուրջ հազար ԵՄ երկրների քաղաքացի: Նեպալի երկրաշարժը տեղի ունեցավ ապրիլի 25-ին: Երկրի վարչապետ Սուշիլ Կորիալան չի բացառել, որ աղետի հետևանքով զոհվածների թիվը կարող է հասնել շուրջ 10 հազարի: ՄԱկ-ի տվյալներով, տարածաշրջանում պարենի, ըմպելու ջրի և առաջին անհրաժեշտության իրերի կարիք կա: Առանց տանիքի են մնացել տասնյակ հազարավոր մարդիկ: