Բավ է պառակտվել
11-04-2015 10:41

Սլովակիայի երկնքում երկնաքար է պայթել (տեսանյութ)

Սլովակիայի արևելյան հատվածի բնակիչներն ականատես են եղել դիտարժան երևույթի. երկնքով երկնաքար է անցել ու պայթել: 
Այս ամենը տևել է ընդամենը մի քանի վայրկյան:  
Երկնաքարի պայթելու տեսարանը ֆիքսել է այդ պահին ճանապարհով ընթացող մեքենաներից մեկում եղած տեսախցիկը: Այնուհետ վարորդը տեսանյութը ներբեռնել է YouTube-ում: 
Սլովակ աստղաբան Յան Սվորեն այս կապակցությամբ նշել է, որ տեսանյութում պատկերված է բոլիդ: