Բավ է պառակտվել
03-09-2015 09:05

Նեապոլում մեկնարկել է պիցցայի փառատոնը (լուսանկարներ)

Իտալական Նեապոլ քաղաքում մեկնարկել է պիցցայի ավանդական փառատոնը` Napoli Pizza Village-ը, որն այս տարի անցկացվում է 5-րդ անգամ։


Փառատոնը, որն անցկացվում է Կարաչոլո լողափին, տևելու է մինչ սեպտեմբերի 6-ը:  Փառատոնի շրջանակում կկայանա Պիցցայլոյի 14-րդ համաշխարհային առաջնությունը, որին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած մոտ 500 մասնագետներ։



Նշվում է, որ պիցցայի պատրաստման վարպետներն իրար հետ կմրցեն 8 տարբեր անվանակարգերում` լավագույնի կոչմանն արժանանալու համար: