Բավ է պառակտվել
09-05-2015 12:22

Մյունխենում նացիզմի թանգարան է բացվել

Մյունխենում նացիոնալ-սոցիալիզմի պատմությանը նվիրված փաստագրական կենտրոն է բացվել: Կենտրոնի բացումը երկար ժամանակ հետաձգվում էր: Այն ֆաշիզմին նվիրված առաջին թանգարանն է, որը Մյունխենում՝ նացիստական կուսակցության նախկին շտաբ-բնակարանի տեղում բացվել է մշակույթի նախարարի ներկայությամբ: 4 հարկ ընդգրկող մշտական ցուցահանդեսը գերմաներեն և անգլերեն լեզուներով ներկայացնում է այն ժամանակաշրջանի ֆոտո և տեսանյութեր՝ մեծ զինվորական շքերթներից մինչև խորհրդային զորքերի ռմբակոծությունների հետևանքով քաղաքի ավերածություններ: