Բավ է պառակտվել
14-12-2015 10:27

Սաուդյան Արաբիայում ինքնակառավարման մարմիններում 1-ին անգամ կանայք են հայտնվել

Սաուդյան Արաբիայում 20 կին ընտրվել է տեղական ինքնկառավարման մարմիններում: Շաբաթ կայացած ընտրություններում Սաուդյան Արաբիայում առաջին անգամ կանայք իրավունք էին ստացել մասնակցել ընտրություններին՝ և որպես ընտրող, և որպես թեկնածու: Ընտրություններին մասնակցել է 7000 թեկնածու, որոնցից 979-ը կանայք են եղել: 
Չնայած այն հանգամանքին, որ մունիցիպալ ներկայացուցչական մարմիններում ընտրվել է 2100 թեկնածու, որից միայն 20-ն են կանայք ( ընդհանուր թվաքանակի միայն 1 տոկոսը), սակայն այն փաստը, որ կանայք մասնակցել են ընտրություններին, այդ պետության համար մեծ առաջխաղացում է: Կանանց իրավունքները Սաուդյան Արաբիայում նախկինի պես խիստ սահմանափակ են, նույնիսկ արգելված է նրանց մեքենա վարել, ինչպես նաև մի շարք կարևոր հարցերում տղամարդկանց է վերապահված վերջին խոսքը: Տղամարդկանց ձեռքում են փաստացիրոեն գտնվում կանանց ճակատագրերը: