Բավ է պառակտվել
19-10-2013 13:57

Մոսկվայում ձերբակալվել են թղթադրամների կեղծմամբ զբաղվող հայեր

Մոսկվայում ձերբակալվել է Հայաստանի և Դաղստանի հինգ բնակչի, որոնք կասկածվում են 1.000 և 5.000 ռուբլի արժողությամբ թղթադրամների կեղծման համար, հաղորդում է Интерфакс-ը:

Ոստիկանությունը կարծում է, որ կասկածյալներն ունեցել են հանցակիցներ, սակայն նրանց անձը դեռ չի պարզել:

Ըստ քննիչների՝ հանցավոր խմբի ղեկավարը հայ է, որն ունի ՌԴ քաղաքացիություն և բնակվում է Մերձմոսկովյան շրջանում:

Կեղծ թղթադրամները պատրաստվել են Մոսկվայում և մերձմոսկովյան Չեխովում,այնուհետ տարածվել այլ քաղաքներում: