Բավ է պառակտվել
02-05-2015 08:44

Մոնրեալում ոստիկանությունը մայիսմեկյան երթը ցրել է արցունքաբեր գազով (լուսանկարներ)

Կանադայի Մոնրեալ քաղաքի ոստիկանությունը ուրբաթ օրը՝ մայիսի 1-ին, արցունքաբեր գազ է կիրառել՝ հակակապիտալիստական ցույցերի մասնակիցներին ցրելու համար: 

Նշվում է, որ ուրբաթ երեկոյան ցույցեր են տեղի ունեցել քաղաքի 3 շրջաններում:

Որպես երթի կազմակերպիչ հանդես է եկել Կանադայի աշխատավորների քրիստոնեական ասոցիացիան, որը մասնակիցներին կոչ է արել «հնարավորինս շատ վնաս» պատճառել քաղաքի կենտրոնում գտնվող կոմերցիոն ձեռնարկություններին:

Իրավապահները ստիպված են եղել ցույցերը հայտարարել անօրինական և հարյուրավոր մասնակիցներին ցրելու համար արցունքաբեր գազ կիրառել: