Բավ է պառակտվել
28-11-2015 20:01

Ծաղկել է ուդումբարա ծաղիկը, ինչը լինում է 3 հազար տարին մեկ (լուսանկարներ, տեսանյութ)

Բուդդայական լեգենդի համաձայն, ուդումբարա ծաղիկը ծաղկում է 3 հազար տարին մեկ: Վերջին անգամ այն ծաղկել է Բուդդայի ծնվելուց առաջ, իսկ վերջին 20 տարում դրա ծաղկմանը հետևում են ամբողջ աշխարհում: Ասում են, որ այս ծաղկի ծաղկումը նշանավորում է մեծ իմաստունի կամ լուսավորչի գալուստը: 

Այս փոքրիկ, հոտավետ ծաղիկը չափազանց բարակ ցողուն ունի: Ծաղիկը երկար ժամանակ չի թոշնում և ուղղվում է այն բանից հետո, երբ նրան թեքում են: Առաջին անգամ ծաղիկը հայտնաբերվել է Բուդդայի արձանի մոտ հարավ-կորեական տաճարում: Սանսկրիտից թարգամանած ուդումբարա նշանակում է երկնքից իջած ծաղիկ: Բուդդայական լեգենդի համաձայն ծաղիկը ավետում է Սուրբ արքայի գալուստը: