Բավ է պառակտվել
21-05-2016 12:31

Մեխիկոյում բնապահպանական տագնապ է հայտարարված

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի իշխանություները բնապահպանական տագնապ են հայտարարել: Բնապահպանական վտանգի բարձր մակարդակի կապակցությամբ անձնական ավտոմեքենաների գործածման նոր սահմանափակումներ են ներդրվելու:

Մեգապոլիսի շրջակա միջավայրի հարցերով հանձնաժողովից հայտնում են,  որ Մեխիկոյում օդի որակը գնահատվում է որպես շատ վատ: Ավտոտրանսպորտից բացի, սահմանափակումները կտարածվեն նաև քաղաքային ձեռնարկությունների վրա: Մեքսիկայի մայրաքաղաքի գործարանները պետք է 30-40 տոկոսով կրճատեն վնասակար մթնորորտային արտանետումները: