Բավ է պառակտվել
22-03-2016 13:52

Բրյուսելի մետրոյում չորրորդ պայթյունն է տեղի ունեցել

Բրյուսելի մետրոյում չորրորդ պայթյունն է տեղի ունեցել: Դրանցից մեկը տեղի է ունեցել ԱՄՆ-ի դեսպանատան մոտ գտնվող կայարանում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պայթյուններ էին որոտացել Բրյուսելի եվրոպական թաղամասում գտնվող մետրոյի Մալբեկ ու Շուման և Ար-Լուա կայարաններում:
Ըստ վերջին տվյալների, Մալբեկ կայարանի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ:
Մինչ այդ, մահապարտն ահաբեկչություն է իրականացրել քաղաքի օդանավակայանում: Ըստ պաշտոնական տեղեկատվության, այստեղ 13 մարդ զոհվել է (ոչ պաշտոնական տվյալներով` 17), 35-ը վիրավորվել: Չվերթները չեղարկվել են: Իշխանությունները հայտարարել են, որ մետրոյի բոլոր կայարանները փակ են: Բրյուսելում մետրոյի ու օդանավակայանի պայթյուններից հետո դադարեցվել է ավտոբուսների ու տրամվայների աշխատանքը:
Բելգիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել է առավելագույն՝ չորրորդ մակարդակի: