Բավ է պառակտվել
24-06-2015 12:15

Մեքսիկայում ձերբակալվել է խոշոր նարկոբարոնի որդին

Մեքսիկայի իշխանությունները հաղորդել են Ռուբեն Օսեգուերա Գոնսալեսի ձերբակալության մասին, ով երկրում ամենաորոնվող նարկոբարոններից մեկի` Նեմեսիո Օսեգուերա Սերվանտեսի որդին է:
Գործողությունն իրականացվել է լուսաբացին` երկրի արևմտյան Խալիսկո նահանգում: Թմրանյութերի վաճառքով զբաղվող մեքսիկացու ձերբակալության մանրամասները չեն հաղորդվում: Իշխանությունների տվյալներով` Ռուբեն Օսեգուերա Գոնսալեսը հորից հետո համարվում է «Խալիսկոյի նոր սերունդ» թմրակարտելի երկրորդ դեմքը: Ռուբեն Օսեգուերա Գոնսալեսին արդեն երկրորդ անգամ են ձերբակալում վերջին տարիներին: 2014-ի վերջին ոստիկանությանը հաջողվել էր ձերբակալել նրան, սակայն արդյունքում նրան ազատ էին արձակել ապացույցների անբավարարության պատճառով: