Բավ է պառակտվել
03-08-2016 09:18

Մեքսիկայում սպանում են քաղաքապետերին

Մեքսիկայի Պուեբլա նահանգում սպանվել է Խուեխուեթլան էլ Գրանդեի քաղաքապետ Խոսե Սանտոս Մարիա Զավալան: Վերջին երկու շաբաթում սա երկրում արդեն երրորդ քաղաքապետի սպանությունն է:

Նրան գտել են մեռած իր ավտոմեքենայում: Երբ ոստիկանությունը ժամանել է, նրա քարտուղարը, որը հանցագործության պահին նույն մեքենայի մեջ էր, արդեն այնտեղ չէր: Նրա գտնվելու վայրը անհայտ է: Սպանության դրդապատճառը նույնպես դեռ հայտնի չէ: Անցած տարի հանցագործները Զավալային ծեծել, կողոպտել էին ու պատանդ պահել նրա սեփական տանը:

Հուլիսին սպանվել են մեքսիկական քաղաքների եւս երկու քաղաքապետներ, որոնցից մեկը բազմիցս դիմել էր կենտրոնական իշխանություններին՝ խնդրելով պաշտպանել իրեն մաֆիայի սպառնալիքներից:

Ըստ Մեքսիկայի քաղաքապետերի ասոցիացիայի տվյալների, 2003-ից սկսած սպանվել է 40 քաղաքապետ, յոթը նոր էին ընտրվել ու անգամ չէին հասցրել սկսել իրենց պաշտոնավարությունը, իսկ 32-ն էլ նախկին քաղաքապետներ էին: