Բավ է պառակտվել
06-10-2013 15:54

Մեքսիկայում խոլերայով հիվանդների թիվը հասել է 77-ի

Մեքսիկայի նահանգներից մեկում՝ Իդալգոյում, խոլերայով հիվանդ արդեն 77 մարդ  կա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մեքսիկայի Առողջապահության նախարար Մերսեդես Խուան Լոպեսի խոսքով՝ նահանգի իշխանությունների կողմից արվում է ամեն ինչ  հիվադության հետագա տարածումը կանխելու համար:

Ըստ մասնագետների` համաճարակի պատճառ կարող էր դառնալ ջրի աղտոտվածությունը։ Վերջին շաբաթներին  Մեքսիկայում  մեծ քանակի տեղումներ էին գրանցվել՝ «Ինգրիդ» եւ «Մանուել» փոթորիկների հետեւանքով: Իշխանությունները կոչ են անում զտված ջուր օգտագործել: