Բավ է պառակտվել
21-11-2015 09:49

Մեքսիկայում մարդկանց վաճառքով զբաղվող միջազգային ավազակախումբ է ձերբակալվել

Մեքսիկայում Գլխավոր դատախազության և Դաշնային ոստիկանության ուժերով, ամերիկացի գործընկերների և Ինտերպոլի աջակցությամբ, վնասազերծվել է մարդկանց վաճառքով զբաղվող միջազգային ավազակախումբ: 
«Ձերբակալվել է 8 մարդ, որոնք կասկածվում են հանցավոր միության կազմակերպման, մարդկանց, այդ թվում` անչափահասների վաճառքի համար` նրանց սեռական շահագործման նպատակով, ինչպես նաև փողեր լվանալու համար»,- հայտնել է դատախազության քրեական հետաքննությունների վարչության տնօրեն Թոմաս Սերոն դե Լուսիոն: 
Գործի հետաքննությունը Նյու Յորքի ոստիկանությունը սկսել էր դեռևս 2012-ին: Ավազակախմբի զոհն են դարձել Մեքսիկայի, ինչպես նաև Նյու Յորքի բնակիչները, որոնց ուղարկել են մեքսիկական Օախակա նահանգ։ 
Հանցագործները ստիպել են կանանց զբաղվել մարմնավաճառությամբ` սպառնալով սպանել նրանց երեխաներին: 
Ձերբակալվածներից մի քանիսին կարող են արտահանձնել ԱՄՆ: Բոլոր ձերբակալվածներին կարող է ցմահ ազատազրկում սպառնալ։