Բավ է պառակտվել
28-03-2016 09:50

Մեքսիկայում ձերբակալվել է «Թզուկ» մականունով նարկոբարոնի գլխավոր օգնականը

Մեքսիկայի իշխանությունները հայտնել են հայտնի նարկոբարոն Խոակին Գուսմանի («Թզուկ» մականունով)` փողերի լվացման հարցով գլխավոր օգնականի ձերբակալության մասին: 
Խուան Մանուել Ալվարես Ինզունզան, ով Մեքսիկայի հանցավոր աշխարհում հայտնի է որպես Միդաս արքա, կասկածվում է «Սինալոա» նարկոկարտելի կողմից ամեն տարի 300-400 մլն դոլարի լվացման համար: Նշվում է, որ հանցավոր եկամուտների օրինականացումը կատարվել է տարբեր ընկերությունների և փոխանակման կետերի ցանցի միջոցով: 
Միդաս արքան հին հունական դիցաբանության կերպար է, որն օժտված է ցանկացած իր, ինչին նա դիպչում է, ոսկու վերածելու հատկությամբ։ 
Անձամբ Խոակին Գուսմանն այժմ գտնվում է բանտում՝ Մեքսիկայում, և սպասում է ԱՄՆ արտահանձնմանը։