Բավ է պառակտվել
11-01-2016 09:31

Մեքսիկայում կամրջից ցած ընկած ավտոբուսի վթարի հետևանքով 20 մարդ զոհվել է

Առնվազն 20 մարդ է զոհվել և 25-ը վիրավորվել Մեքսիկայի Վերակրուս նահանգի տարածքում կամրջից ցած ընկած ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով: Քաղաքացիական պաշտպանության շտաբի նախարար Իոլանդա Գուտիերեսի հայտնած տվյալների համաձայն վթարի ժամանակ ավտոբուսի մեջ գնտվել է 45 մարդ: Այն տեղափոխում էր ֆուտբոլիստների թիմը և նրանց երկրպագուներին: Գուտիերեսը հայտնել է, որ 18 մարդ զոհվել է տեղում, ևս երկուսը մահացել են հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել էին վթարից տուժածները: Վթարի նախնական պատճառ է անվանվել մեքենայի արգելակի համակարգի անսարքությունը կամ արագության գերազանցումը ճանապարհի ոչ թույլատրելի հատվածում: