Բավ է պառակտվել
29-12-2014 09:03

Աշխարհի խանութներում զեղչերի շրջան է սկսվում

Ամեն ձմեռ տարբեր երկրների խանութներում լայնածավալ զեղչեր են սկսվում: Ընդհանուր առմամբ, դրանք նվիրված են կաթոլիկ Սուրբ Ծննդյան տոնին (դեկտեմբերի 25) եւ Ամանորին: Այսպես, Ֆինլանդիայում գնորդներին շահեկան գնումներ են սպասվում Ծննդյան տոներից անմիջապես հետո, իսկ Իսպանիայում՝ հունվարի 7-ին: Ըստ Travel.ru-ի, Լոնդոնի խանութները զեղչեր են սահմանում կա՛մ դեկտեմբերի 26-ին (պաշտոնական այս օրը կոչվում է Boxing Day), կա՛մ հաջորդ օրը: Ֆրանսիայում ձմեռային զեղչերի սեզոնը սկսվում է հունվարի 7-ին եւ տեւում 6 ամիս՝ մինչեւ փետրվար 17-ը: Սեզոնի ավարտին զեղչերը հասնում են 70%-ի: Իտալական նորաձեւության մայրաքաղաք Միլանում խանութները զեղչեր են առաջարկում հունվարի 3-ից, Հռոմում՝ հունվարի 5-ից: Հունաստանում էլ ձմեռային զեղչերի սեզոնը պաշտոնապես սկսվում է հունվարի 15-ից: Այսպիսով, գրեթե ցանկացած քաղաք ուղեւորությունը կարելի է համատեղել հաջող գնումների հետ: Եվ սա վերաբերում է ոչ միայն Եվրոպային. ձմեռային հատուկ առաջարկները հասնաելի են ամբողջ աշխարհում: Օրինակ, Հարավային Կորեայում շահավետ գների սեզոնը մեկնարկել է նույնիսկ սովորականից առաջ: Այստեղ զբոսաշրջիկները կկարողանան զեղչեր եւ նվերներ ստանալ դեկտեմբերի 1-ից մինչեւ փետրվարի 22-ը: