Բավ է պառակտվել
05-01-2016 11:42

Լոս Անջելեսում վիրավորվել ու ձերբակալվել է որոնման մեջ գտնվող Արտյոմ Գասպարյանը

Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է որոնման մեջ գտնվող Արտյոմ Գասպարյանին: Ձերբակալության ժամանակ 37-ամյա կասկածյալը վիրավորվել է ու տեղափոխվել շտապ օգնության բաժանմունք: Միջադեպը կատարվել է Սան Վելիի 5-րդ մայրուղու վրա: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, Գասպարյանին ձերբակալելու գործողության պատճառով երթեւեկությունը մի քանի ժամով փակվել էր: Ականատեսների խոսքով, տղամարդուն նկատել էր հատուկ ծառայություններից գործակալներից մեկը մեքենաների արհեստանոցում, որտեղ Գասպարյանը փորձում էր վերանորոգել իր ավտոմեքենան: Նկատելով, որ իրեն հետապնդում են, Գասպարյանը փորձել է թաքնվել՝ դուրս գալով ֆրիվեյի հանդիպակաց գոտի: Հետապնդման ընթացքում հատուկ նշանակության ջոկատը ստիպված է եղել հրազեն կիրառել, ինչի հետեւանքով փախստակը վիրավորում է ստացել: Նրա մոտ հրազենային զենք են գտել: Ձերբակալվածին կասկածում են հրազենային զենքի կիրառումով լուրջ հանցագործությունների մեջ: Մասնավորապես իրավապահ մարմինները նրան մեղադրում են անցած տարվա դեկտեմբերին Պանարամա սիթիում կատարված սպանությանը առնչություն ունենալու, նաեւ այդ նույն ամսին Բերբանկայում արյունալի փոխհրաձգության համար: Բացի դրանից կալանավորվածին կասկածում են 37-ամյա զոհի սպանության համար, որին անգիտակից վիճակում գտել էին Վան Նայս պուրակում: Նրան հիվանդանոց էին տեղափոխել, որտեղ էլ նա մահացել էր: