Բավ է պառակտվել
21-11-2015 15:34

Լոս Անջելեսում որոնում են անհետ կորած հային

Քալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքի ոստիկանությունը դիմել է հանրության օգնությանը՝ անհետ կորած հայ տղամարդուն գտնելու համար։ 45-ամյա Արման Զահարյանին վերջին անգամ տեսել են նոյեմբերի 19-ի առավոտյան, ժամը 9։30-ին, Շերման Օքս քաղաքում։ Ընտանիքի անդամներն ահազանգել են, որ Զահարյանը դուրս է եկել տանից եւ գնացել իրեն պատկանող խանութ։ Մեքենան հայտնաբերվել է խանութի մոտ, իսկ վարորդն անհետացել է։ Զահարյանի որոնումները շարունակվում են։