Բավ է պառակտվել
29-08-2016 09:50

Լոս Անջելեսում հաղորդել են օդանավակայանում կրակոցների մասին

Լոս ԱՆջելեսի միջազգային օդանավակայանը մասամբ փակել են հրաձգության մասին հաղորդագրությունների պատճառով:

«Օդանավակայանի կենտրոնական տերմինալում թռիչքի վերեւի մակարդակն ու ժամանման ստորին մակարդակը փակվել են»- հայտնում է օդանավակայանի աշխատակազմը իր Twitter–ում: Օդանավակայանի ուղղությամբ երթևեկությունը փակվել է:

Ավելի վաղ հայտնել էին, որ օդանավակայանի ոստիկանությունն ուսումնասիրում է տարածքը հրաձգության մասին չհաստատված հաղորդագրություններից հետո: