Բավ է պառակտվել
04-03-2016 15:56

Լոս Անջելեսում կոտրված սրտերի թանգարան կբացվի

ԱՄՆ-ում բաժանումներին և կոտրված սրտերին նվիրված թանգարան կբացվի: Խոսքը շարժական ցուցահանդեսի մասին է, որը հայտնի է նաև որպես Ամուսնալուծությունների թանգարան: Դրա առաջին մշտական «տեղորոշման վայրը» խորվաթական Զագրեբն է: Երկրորդը կդառնա ամերիկյան Լոս Անջելեսը:
Նոր թանգարանը պիտի բացվի 2016-ի մայիսին: Ցուցադրական համալիրը նախկին սիրահարներին խնդրում է լավ մտածել հիշատակ մնացած իրերը դուրս նետելուց առաջ, որովհետև կարելի է դրանք հանձնել թանգարանի հավաքածուին:
Թանգարանն առաջարկում է նաև հանձնվող առարկաններն ուղեկցել մեկնաբանություններով և խոստանում է չհայտնել նվիրատուների անուները:
Նմանատիպ թանգարան, որը նաև հայտնի է որպես ընդհատված հարաբերությունների թանգարան, գործում է Զագրեբում (Խորվաթիա)` 2010`թ.-ից: