Բավ է պառակտվել
30-10-2013 16:59

Հնագետները մոտ 2000 տարվա հնության արձան են հայտնաբերել

Լոնդոնում իրականացրած պեղումների արդյունքում հայտնաբերվել է 1900 տարվա պատմություն ունեցող հիանալի պահպանված հազվագյուտ մի արձան:

Ըստ հնագետների` օձը կտուցով բռնած արծվի քանդակը ստեղծվել է դեռևս այն ժամանակ, երբ Բրիտանիան եղել է հռոմեացիների իշխանության տակ։ 0.6 մ բարձրություն ունեցող քանդակի թարմ տեսքի պատճառով հնագետները կարծել են, որ այն բնօրինակը չէ: Սակայն հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ քանդակը մոտ 2 հազարամյակի պատմություն ունի:

Քանդակը կցուցադրվի Լոնդոնում, հոկտեմբերի 30-ից: