05-08-2015 14:40

Ցուցարարները Լիբիայում պահանջում են ազատ արձակել Քադդաֆիի որդիներին

Լիբիական Բենգազի քաղաքում անցել է Մուամմար Քադդաֆիին իշխանությունից զրկելուց հետո առաջին ցույցը, որը կազմակերպվել էր նրա աջակիցների  կողմից: Ցուրարները հայտնեցին իրենց դեմ լինելը «Իսլամական պետություն» խմբավորմանը և պահանջեցին ազատ արձակել է սպանված կառավրչի որդիներին: Տեղական ԶԼՄ-ների համաձայն ցուցարարները անցան կենտրոնական փողոցով կրկնելով իրենց  «Ոչ ԻԳԻԼ, ոչ եղբայրներին» նշանաբանները: Բոլորը միաձայն կրկնում էին «Միայն Աստված, Մումմարը և Լիբիան»: Ակտիվիստները իրենց ձեռքերում էին պահում Քադդաֆիի օրոք օգտագործվող պետական դրոշները: Ցուցարարները նաև պահանջում էին ազատ արձակել Մուամմարի որդիներ Սաադիին և Սեյֆ ալ-Իսլամին: Առաջինը բանտարկված է Լիբիայում, իսկ երկրորդը դատապարտված է գնդակահարության: Վերջինին բանտարկել է Զինտան քաղաքաի նախկին ապստամբները: Նրանք դեմ են Տրիոպլիի կառավարությանը և հրաժարվում են ազատ արձակել Սեյֆ ալ-Իսլամին:

41-ամյա Սեյֆ ալ-Իսլամը ձեռբակալվել է Լիբիայի հարավում 2011 թ-ի նոյեմբերին Զինտան քաղաքի նախկին ապստամբների կողմից: Նա մեղադրվում է  2011 թ-ի հեղափոխության ժամանակ Լիբիայի ժողովրդի դեմ իրականացրած հանցանքների համար: Միջազգային քրեական դատարանը, որը անհաջող կերպով պայքարում է Սեյֆ ալ-Իսլամին իրեն հանձնելու համար, նրան մեղադրում է մարդկության դեմ գործած հանցանքների համար:

Սաադին, որը Քադդաֆիի 3-րդ ավագ որդին է, հոր իշխանության ժամանակ զբաղվում էր բիզնեսով և պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր:  2012 թ-ի սեպտեմեբերին Ինտերպոլը նրան նկատմամբ հետախուզություն հայտարարեց ուժի գրոծադրմամբ ուրիշի ունեցվածքին տիրանալու մեղադրանքով, երբ նա Լիբիայի ֆուտբոլի հավաքականի անդամ էր: Նա Նիգերից Լիբիա էր տեղափոխվել անցած տարվի մարտին: Վերջերս հայտնաբերվել է տեսանյութ որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են նրան տանջում: