Բավ է պառակտվել
28-05-2015 07:28

Կարմիր ծովում հայտնվել են նոր կղզիներ

Երկրաբանները պատմել են Կարմիր ծովում գտնվող երկու կղզիների առաջացման և հետագա վերափոխման մասին: Եմենի կազմում գտնվող արշիպելագ Էզ Զուբայրը համալրվել է երկու նոր կղզիներով 2011 և 2013 թթ.-ին տեղի ունեցած հրաբուխների հետևանքով: Տվյալ կղզիների ստեղծնան մեխանիզմը դեռ այնքան էլհասկանալի չէ գիտնականների համար: Դա հատկապես վերաբերվում է միջօվկիանոսային լեռնաշղթաների մոտակայքում առաջացող կղզիներին: Սակայն երկրաբաններին բախտ է վիճակվել հետևել այդ գործընթացներին գրեթե իրական ժամանակի ռեժիմում: Պարզվել է, որ կղզիները առաջացել են հրաբուխների սկսբնական շրջանում և «սնուցել են» դրանք՝ երկրային շերտի ճեղվածքները լցնելով մագմայով: Մոդելավորելով շերտերի ձևախախտումները՝ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ ճեղքվածքների երկարությունը կարող է կազմել մինչև տաս կմ, որը նոր կղզիներից իր չափերով ավելի մեծ է: Հաղորդվում է նաև այն մասին, որ 2013 թվականից, կղզիները անընդհատ քայքայվում են քամու և ափային էռոզիայի հետևանքով: Տվյալները վկայում են այն մասին, որ արշիպելագ Էզ Զուբայրը կարող է կազմել նախկինում դեռևս անհայտ հրաբխային ակտիվության գոտու մաս: Այդ փաստը հաստատվում է Կարմիր ծովի շրջանում բազում ստորգտենյա ցնցումների առկայությամբ: