Բավ է պառակտվել
10-02-2018 22:38

Կորեայում կառուցել են աշխարհի ամենասև կառույցը

Հյուսիսային Կորեայի  Փհենյան քաղաքում,որտեղ սկսվել են ձմեռային օլիմպիական խաղերը ,ցուցադրվել է պատմության մեջ առաջին ամենասև կառույցը: 

Ճարտարապետ Ասիֆ Կհանին հանձնարարվել էր 2018 ձմեռային Օլիմպիական խաղերի կապակցույամբ ստեղծել Hyundai Pavilion-ի նոր կառույց պարաբոլիկ 10 մետր բարձրությամբ և 35 մետր լայնությամբ պատերով և պատել նրան հայտնի ամենասև Vantablack VBx 2 նյութով:

Vantablack VBx 2 նյութը կլանում է 99 տոկոս երևացող լույսը : Նյութի հեղինակը NanoSystems ընկերությունն է: Նյութով պատված կառույցը առաջին հայացքից թվում է ոչ իրական:

Հետաքրքիրն այն է,որ ներսից կառույցը ամբողջովին սպիտակ է , ինչի շնորհիվ կառույցը ստանում է կոնտրաստային հետաքրքիր տեսք: Vantablack-ը իրենից ներկայացնում է ածխածնային նանոխողովակներ:

Միլիոնավոր ածխածնային նանոխողովակներ ուղղահայաց կերպով շարված են իրար կողքի: Ամեն նանոխողովակ ունի 20 նանոմետր դիամետր (ինչը 3500 անգամ փոքր է մարդու մազի դիամետրից) և 15-50 մակրոն երկարություն (1 մակրոն - 0,001 միլիմետր):

Երբ լույսը հասնում է նանոխոողովակներին՝ ֆոտոնները չեն կարողանում անդրադարձնել լույսը և սկսում են անկանոն շարժբել խողովակների մեջ իսկ հետո անհետանալ և վերածվել ջերմության: