Բավ է պառակտվել
29-11-2016 11:35

Ավիավթար Կոլումբիայում. 13 մարդ ողջ է մնացել

Կոլումբիայում օդանավի աղետի հետեւանքով 25 մարդ է զոհվել: Աղետի վայրում 13 մարդ փրկվել է:

Առաջինը հիվանդանոց տեղափոխված 6 տուժողների թվում են «Շապեկոենսեի» 27-ամյա պաշտպան Ալան Ռուշելը, որը հանդես է գալիս 10 համարի մարզաշապիկով, նրա վիճակը կայուն է: Ողջ մնացածների թվում են նաեւ թիմի դարպասապահ Դանիլիո  Պադիլյան:

Բոլիվիայից Մեդելյինի մեկնող օդանավը վառելիքի պակասի հետեւանքով վթարի էր ենթարկվել Ռիոնեգրոյի մոտակայքում նոյեմբերի 28-ի երեկոյան (Երեւանի ժամանակով նոյեմբերի 29 առավոտյան)։ Օդանավի հրամանատարն այդ մասին հայտնել էր դիսպետչերին, օդանավին վայրէջքի թույլտվություն էին տվել, սակայն այն չէր կարողացել հասնել նշանակության վայր։

Վերջին տվյալներով՝ կործանված օդանավում 81 մարդ է եղել. 72 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ: Օդանավում են եղել նաեւ «Շապեկոենսե» թիմի 27 ֆուտբոլիստներ եւ լրագրողներ:

«Շապեկոենսեն» պետք է խաղար Կոլումբիաի «Աթլետիկո Նասիոնալի» հետ:
Հարավամերիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիան հայտարարել էր Հարավամերիկյան գավաթի խաղարկության եզրափակիչն անորոշ ժամանակով հետաձգելու մասին: