29-11-2016 11:26

Կոլումբիայում կործանվել է բրազիլացի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը

Կոլումբիայում օդանավ է կործանվել, 72 ուղևորների թվում «Շապեկոնսե» բրազիլական ակումբի ֆուտբոլիստներն են եղել։

 Ինքնաթիռում եղել է 72 ուղևոր և անձնակազմի 9 անդամ։ Նշվում է, որ ֆուտբոլիստներն ուղևորվում էին Կոլումբիայի Մեդելյին քաղաք` Հարավամերիկյան գավաթին մասնակցելու նպատակով։ Վթարը տեղի է ունեցել Կոլումբիայի Լա Ունիոն շրջանում։

Կոլումբիայի իշխանությունները հաղորդել են, որ վթարի հետևանքով ոչ բոլոր ուղևորներն են զոհվել, կան ողջ մնացածներ, սակայն հստակ թիվ չեն նշել։

Կոլումբիայի Ժոզե Մարիա Կորդովա օդանավակայանի պաշտոնական թվիթերյան միկրոբլոգը հաստատել է ինքնաթիռի կործանման լուրը` հայտնելով, որ «կարծես կան փրկվածներ»: