Բավ է պառակտվել
18-05-2015 10:49

Չինաստանում ՃՏՊ-ի հետևանքով 35 մարդ է զոհվել

Չինաստանի Շենսի նահանգի հյուսիս-արևմուտքում ավտոբուսը շրջվել է ձորը, որի հետևանքով 35  մարդ է զոհվել: Ավտոբուսը, որում  46 մարդ կար, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և ընկել 30 մետր բարձրությունից: 25  մարդ մահացել է տեղում, իսկ տասը՝ հիվանդանոցում: Մնացած ուղևորները հոսպիտալացվել են: Ավտոբուսի ուղևորները հիմնականում մոտակայքում գտնվող քաղաքների բնակիչներն էին, նրանց զգալի մասը կազմում էին տարեց մարդիկ: Նրանք մեկնում էին մայրաքաղաք երկօրյա էքսկուրսիայի  Xiangban ընկերության ուղեգրերով: Ողբերգությունը տեղի է ունեցել վերադարձի ճանապարհին: Պատահարի հետաքննման համար Չինաստանի Պետական խորհուրդը դեպքի վայր է ուղարկել աշխատանքային խումբ: Հետաքննության ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է չորս մարդ: Չինաստանում վթարների հետևանքով մարդկային զոհերի հիմնական պատճառն են ապօրինի փոխադրումները: