Բավ է պառակտվել
03-08-2015 11:14

Չինաստանում ալկոհոլի մեջ հավելել են վիագրա

Չինաստանում ոգելիչ խմիչք արտադրող գործարանները թունդ խմիչքի մեջ հավելել են վիագրա՝ հաճախորդներին վստահեցնելով, որ դա խմիչքներն օգտակար է դարձնում առողջության համար: Լյուչժոու քաղաքում ստուգման ժամանակ առգրավվել է ալկոհոլի ավելի քան 5300 շիշ: Հայտնաբերվել են նաև փաթեթներ սպիտակ սիլդենաֆիլ փոշով, որն առավել հայտնի է «վիագրա» առևտրային ապրանքանիշի ներքո: Այդ միջոցն օգտագործվում է տղամարդկային պոտենցիան բարելավելու համար: Լյուչժոուի սննդամթերքների և դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկողության վարչությունը հայտնել է, որ փոշին ավելացվել է բայցզյուի՝ Չինաստանում ավանդական և շատ հայտնի թունդ ալկոհոլային խմիչքների 3 տեսակներում: Վերահսկող մարմնի հաղորդմամբ՝ առգրավված ալկոհոլի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 113 հազար դոլար: Ներկայումս ոստիկանությունը ստուգում է ալկոհոլի արտադրության ևս երկու գործարան: Չինաստանում գործում է սպիրտային խմիչքի արտադրության ժամանակ սիլդենաֆիլի ավելացման արգելք: