Բավ է պառակտվել
31-05-2016 14:05

Չինաստանում կառուցել են աշխարհի ամենաերկար ապակե կամուրջը

Չինաստանն ավարտել է աշխարհի ամենաերկար ապակե կամրջի շինարարությունը:

Կամրջի երկարությունը 393 մետր է, այն գտնվում է գետնից 300 մ բարձրության վրա:

Միաժամանակ կամուրջը կարող է 800 այցելուի ծանրության դիմանալ: Անցյալ տարվա դեկտեմբերին հաղորդվում էր, որ Հունան նահանգի Չժանցզյացզե Ազգային պարկում կառուցված կամուրջը այցելուների համար կբացվի մայիսի 1-ին: Սական շինարարության ընթացը ձգձգվեց: Ակնկալվում է, որ կամուրջը կբացվի հուլիսին, քանի որ տարածաշրջանում երկար ժամանակ հորդառատ անձրեւներ են տեղում:

Շինարարներն ավելի վաղ հավաստիացրել էին, որ ապակե ծածկույթը մոտ 100 փորձարկում է անցել, որպեսզի իրենք համոզվեն, որ կամուրջը միաժամանակ կարող է դիմանալ 800 այցելուի ծանրությանը: