Բավ է պառակտվել
07-05-2016 07:14

Չինաստանում աշխարհի ամենաերկար միջատն են հայտնաբերել

Չինաստանում աշխարհի ամենաերկար միջատն են գտել՝ ավելի քան 62 սմ: 

Միջատաբան Չժաո Լին Phasmatodea տեսակի ներկայացուցչին հայտնաբերել է Գուանսի Չժուանսկի լեռներում:

Հսկայական միջատը տեղափոխվել է թանգարան՝ հետագա ուսումնասիրության նպատակով: Այն կոչել են Phryganistria chinensis Zhao՝ Չժաոյի պատվին:

Ավելի վաղ այս միջատների ամենաերկար տեսակը համարվում էր Phobaeticus chani-ին, որը հայտնաբերվել է 2008 թվականին, Մալազիայում: Այս միջատի երկարությունը հասնում է 56.7 սմ-ի: