Բավ է պառակտվել
29-09-2016 10:25

Չինաստանում ոստիկանությունը բնակելի տներից մեկում 16 մարդու դի է հայտնաբերել

Չինաստանի Յունան նահանգի ոստիկանությունը սեպտեմբերի 28-ին բնակելի տներից մեկում 16 մարդու դի է հայտնաբերել:

Մարմինները գտել են Հուեյցզե գավառում: Ոստիկանության տեղեկություններով՝ նրանք բոլորը սպանված են եղել: Զոհերի թվում կա 3 երեխա:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ընթանում է հետաքննություն: