09-01-2017 18:46

Չինաստանում բացվել է աշխարհի ամենաերկար լողացող ճանապարհը (Տեսանյութ)

Չինաստանի հարավ- արևմուտքում գտնվող Խունշույխե գետի վրա կառուցվել է աշխարհի ամենաերկար լողացող ճանապարհը:

Ճանապարհի երկարությունը գրեթե 50 կմ. է, դա համեմատելի է Մոսկվայի Երրորդ օղակաձև ճանապարհի երկարությանը (36 կմ), և ավելի քան երկու անգամ գերազանցում է Մանհեթենի երկարությանը (21 կմ): Այս ճանապարհով զբոսանքի համար կպահանջվի մոտ 10 ժամ:
Իբրև ամենից երկար լողացող ուղի այս ճանապարհը ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Օբյեկտը բացվել է հունվարի 1-ին և նոր տարվա առաջին շաբաթվա ընթացքում այն այցելել են ավելի քան 60 հազ. զբոսաշրջիկներ:
Այս կառույցը գետի ջրի մակարդակի հետ բարձրանում և իջնում է, ինչն է՛լ ավելի է մեծացնում նրա գրավչություը: Լողացող ճանապարհի երկայնքով խարսխված են ավելի քան 200 հազ. տարատեսակ լողացող կառույցներ: Օրվա մութ ժամերին տուրիստական երթուղին վառ լուսավորված է լնում: