Բավ է պառակտվել
18-04-2016 12:24

Չինաստանում կաշառքի համար մահապատիժ կկիրառվի

Չինաստանի Գերագույն ժողովրդական դատարանը եւ Գերագույն ժողովրդական դատախազությունը սահմանել են պաշտոնյայի վերցրած կաշառքի չափը, որը կպատժվի մահապատժով: Նոր որոշման համաձայն, ՉԺՀ-ում պատժի գերագույն չափն այսուհետ կկիրառվի կաշառակերների նկատմամբ, որոնք անօրինական եղանակով ավելի քան 460 հազար դոլար են ստացել: Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2016-ի հունվարին 5459 պաշտոնյա պատժվել է կաշառակերության հետ կապված հոդվածներին համապատասխան: