Բավ է պառակտվել
28-06-2016 09:52

Ղրղզստանում մեկ օրում 18 երկրաշարժ է գրանցվել

Ղրղզստանի հարավում անցած մեկ օրում գրանցվել է 18 ստորգետնյա ցնցում, հայտնել է ԱԻՆ ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնի ղեկավար Մուհամեդ Սվարովը:

«Մեկ օրվա ընթացքում Ղրղզստանի տարածքում գրանցվել է 18 ստորգետնյա ցնցում»,- հայտնել է նա ԱԻն օպերատիվ խորհրդակցության ժամանակ: Ցնցումների ուժգնությունը կազմել է 3-6 բալ՝ -ի 12 բալանոց սանդղակով: Նախնական տվյալներով զոհեր ու փլուզումներ չկան:

Սեյսմիկ ակտիվության ուժեղացման կապակցությամբ ԱԻՆ ղեկավար Կուբատբեկ Բորոբովը շրջանային վարչությունների ղեկավարներին, ճգնաժամային իրավիճակների կառաավարման կենտրոնին կարգադրել է ուժեղացնել «երկրաշարժերի ժամանակ վարքագծի կանոնների մասին բացատրական աշխատանքները բնակչության շրջանում»:

Հունիսի 26-ին Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին գրանցվել է 6.4 մագնիտուդով երկրաշարժ:

Ղրղզստանը գտնվում է 9 բալանոց կործանիչ երկրաշարժերի բարձր վտանգի գոտում: Անցած տարվա նոյեմբերին այնտեղ սեյսմիկ ակտիվության բռնկում էր գրանցվել: Տասնյակ ստորգետնյա ցնցումների հետեւանքով ավելի քան 4 հազար տուն ու շինություն տարբեր չափով տուժել էին: Անօթեւան էր մնացել մոտ 3 հարյուր ընտանիք, զոհեր չեն եղել: