Բավ է պառակտվել
21-11-2016 15:03

Կիևի քաղաքապետարանի մոտ պայթյուն է հնչել

Կիևի կենտրոնում՝ քաղաքապետարանի մոտ, անհայտ անձի նետած «պայթուցիկ փաթեթից» պայթյուն է հնչել:

Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը հայտնել էր, որ Կիեւում նոյեմբերի 21-22–ին ահաբեկչական սպառնալիքի աճ է սպասվում 2013–ի զանգվածային ցույցերի տարեդարձի կապակցությամբ։

Մայրաքաղաքի կենտրոնում՝ Կիևի քաղաքապետարանի և Կենտրոնական ունիվերմագի մոտ, պայթյուն է հնչել… անհայտ անձը պայթուցիկ փաթեթ էր նետել:

Այս պահին ունիվերմագի և քաղաքապետարանի շրջանը շղթայված է։