Բավ է պառակտվել
25-11-2016 14:40

Կիևում սկսվել է Յանուկովիչի հարցաքննությունը

2014 թվականին Մայդանում ցուցարարների սպանությունների գործի քննության շրջանակներում Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր պատասխանելու է ուկրաինական դատարանի հարցերին։ Հարցաքննությունը անցկացվելու է տեսակապի միջոցով՝ Ռոստովի շրջանային դատարանից։

Յանուկովիչը և Ուկրաինայի ՆԳՆ ներքին զորքերի նախկին հրամանատար Ստանիսլավ Շուլյակը որպես վկա են անցնում «Բերկուտ» հատուկ զորքերի նախկին աշխատակիցների գործով։

Ուկրաինայի գործող իշխանությունների կարծիքով՝ հենց Յանուկովիչն է 2014 թվականի փետրվարին հրամայել կրակ բացել ցուցարարների ուղղությամբ։

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հարցաքննությունը որպես վկա պատրաստվում է լուսաբանել ԶԼՄ-ների 300 ներկայացուցիչ: Այդ մասին հայտնել են Կիևի Սվյատոշինսկի վարչական շրջանի դատարանում: «Շատ ռուսական լրատվամիջոցներ են հավատարմագրվել»,- ասել են դատարանում:

Հիշեցնենք, որ Յանուկովիչը 2014 թվականի փետրվարի վերջին Ուկրաինայում անկարգությունների պատճառով փախել է երկրից, ինչից հետո Գերագույն ռադան օրենք է ընդունել նրան Ուկրաինայի նախագահի կոչումից զրկելու մասին։